«Փաստ» օրաթերթը գրում է.
«Վերջին շրջանում տարբեր հարթակներում հաճախ է խոսվում, որ հրապարակային գործունեության մեջ բավականին պասիվացել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ նախկին փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, որը բավականին ակտիվ էր ընդդիմության շուրջօրյա հանրահավաքների ժամանակ՝ իր ուսերին կրելով պայքարի առաջնորդի «խաչը»։
«Փաստի» տեղեկություններով, պասիվությունը հարգելի պատճառ ունի՝ Սաղաթելյանը վիրահատության է ենթարկվել և ընդամենը մի քանի օր առաջ է դուրս գրվել հիվանդանոցից։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա այս օրերին ակտիվ քննարկումների մեջ է քաղաքական ուժերի և գործիչների հետ»:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում