Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել միջոցներ ձեռնարկել՝ Լաչինով տեղաշարժն ապահովելու համար. Բորել

31 Հունվար, 2023 13:35
ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել միջոցներ ձեռնարկել՝ Լաչինով տեղաշարժն ապահովելու համար. Բորել

2022 թ. դեկտեմբերի սկզբից Եվրոպական Միությունն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և դրանց մարդասիրական հետևանքներին։

Այս մասին նշված է Եվրախորհրդարանի պատգամավոր Ասսիտա Կանկոյի պաշտոնական հարցմանը ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզոպ Բորելի պատասխանում:

«ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել իր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկել՝ միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորությունների»,- նշված է փաստաթղթում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին