Կարևոր իրադարձություններ

Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջոն Դուարտեին ներկայացրել է ՀՀ-ի շուրջ անվտանգային իրավիճակը

30 Հունվար, 2023 23:18
Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջոն Դուարտեին ներկայացրել է ՀՀ-ի շուրջ անվտանգային իրավիճակը

Ս․թ․ հունվարի 30-ին դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ջոն Դուարտեի հետ (Կալիֆորնիա, հանրապետական)։ Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Հարավային Կովկասում և Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Զրուցակիցները քննարկել են  ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, դրանց հեռանկարներին առնչվող հարցեր։

 

Լրահոս

Դիտել ավելին