Կարևոր իրադարձություններ

Ռեալն ավելի լավ է խաղա առանց մարզչի. երկրպագուներին ոչ ոք դուր չի գալիս

20 Հոկտեմբեր, 2015 13:15
Ռեալն ավելի լավ է խաղա առանց մարզչի. երկրպագուներին ոչ ոք դուր չի գալիս

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Խրիստո Ստոիչկովը հերթական անգամ հեգնական արտահայտություն է կատարել Մադրիդի «Ռեալի» հասցեին։

 
«Ռեալն» ավելի լավ է խաղա առանց մարզչի։ Տեսնենք, թե ինչպես կզգան այդ ժամանակ երկրպագուները։ Նրանք բողոքում են բոլորից. ոչ ոք նրանց դուր չի գալիս։ Անհնար եմ համարում, որ «Ռեալը» մինչեւ Սուրբ Ծնունդ 6-8 միավորով առաջ լինի «Բարսելոնայից»։ Չեմ անհանգստանում կատալոնական ակումբի մասին, քանի որ երեւում է՝ թիմը լուրջ հաջողությունների կհասնի»,- Ստոիչկովի խոսքը մեջբերում է «Ondo Cero»-ն։
 

Լրահոս

Դիտել ավելին