Կարևոր իրադարձություններ

Արցախում անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից դասապրոցեսը կվերսկսվի

29 Հունվար, 2023 15:30
Արցախում անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից դասապրոցեսը կվերսկսվի
Անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից կվերսկսվի Արցախի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի (առանց սննդի, ժամը 9:00-13:00), 1-12-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մարզադպրոցներ ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։ Այս մասին հայտնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից։
 
Գազամատակարարման խափանման դեպքում կվերսկսվեն միայն 9-12-րդ դասարանների դասերը, համապատասխան պայմաններում՝ հատուկ գրաֆիկով, որի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
 
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ համապատասխան կառույցների կողմից տարվում են աշխատանքներ բնական գազով ջեռուցվող ուսումնական հաստատություններում ջեռուցման համակարգերը վերափոխելու ուղղությամբ։
 
Նախարարությունից ծնողներին հորդորում են երեխաներին հագցնել տաք հագուստ:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին