Կարևոր իրադարձություններ

Իրանում երկրաշարժի հետևանքով տուժել է 816, մահացել՝ երեք մարդ

29 Հունվար, 2023 11:58
Իրանում երկրաշարժի հետևանքով տուժել է 816, մահացել՝ երեք մարդ

Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 816-ի, երեք մարդ մահացել է։

Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, նախնական հաշվարկներով՝ երկրաշարժը վնաս է հասցրել 2 քաղաքների և ավելի քան 70 գյուղերի, ավերվել են շենքերի 20-50%-ը։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին, տեղական ժամանակով ժամը՝ 22:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 18:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.33⁰ և արևելյան երկայնության 45.24⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին