Հունվարի 23-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանատնից։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել քույր քաղաքներ Երևանի և Թբիլիսիի միջև համագործակցությանը, կարևորվել երկու մայրաքաղաքներում մշակութային տարբեր համատեղ միջոցառումների անցկացումը։