Կարևոր իրադարձություններ

Վթար՝ Հաղթանակի կամրջից Իսակովի պողոտա տանող ճանապարհին. կա տուժած

22 Հունվար, 2023 12:22
Վթար՝ Հաղթանակի կամրջից Իսակովի պողոտա տանող ճանապարհին. կա տուժած
 
Հունվարի 22-ին, ժամը 02։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջից Իսակովի պողոտա տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է վառելիքի արտահոսք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ «BMW 750» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ա․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և հայտնվել մայթեզրին. վառելիքի արտահոսք չկա:
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
 

Լրահոս

Դիտել ավելին