Կարևոր իրադարձություններ

Քաղաքացիները պահանջում են «5-րդ ալիք»-ին զրկել լիցենզիայից

21 Հունվար, 2023 14:55
Քաղաքացիները պահանջում են «5-րդ ալիք»-ին զրկել լիցենզիայից

Երեկ Հայաստանի Հանրապետությունում գործող «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը, որը սպասարկում է 1998-2008 թվականներին Հայաստանի ղեկավարը եղած Ռոբերտ Քոչարյանի քաղաքական օրակարգը, հրապարակել է հունվարի 19-ին Գեղարքունքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորական վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհից կադրեր: Հեռուստաընկերությունը նյութը տարածել է  «15 զինվորի զոհվելու պահը. բացառիկ կադրեր զինվորական կացարանի հրդեհից»  վերնագրով։ 

Հանրությունը խիստ քննադատության է ենթարկում դրա հրապարակումը, այն առաջացրել է հազարավոր քաղաքացիների արդար վրդովմունքը, կա խիստ պահանջ հեռացնել տեսանյութը բոլոր հարթակներից: Կարելի է հազարավոր մեկնաբանությունների հանդիպել, որտեղ նշված է՝ տեսանյութը դիտելուց հետո բազմաթիվ մարդկանց ինքնազգացողությունը վատացել է:

Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը։

Աղբյուրի հաղորդմամբ, քաղաքացիները  ֆլեշմոբ են սկսել՝ պահանջելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից նիստ հրավիրել և լիցենզիայից զրկել տվյալ հեռուստաընկերությանը:

Շարունակությունը՝ այստեղ։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին