Կարևոր իրադարձություններ

Ցավակցում եմ Մ. Համբարչյանի և Ս. Կևորկովի ընտանիքի անդամներին, հարազատներին. Դավիթ Համբարձումյան

19 Հունվար, 2023 22:00
Հեղինակ՝ Դավիթ Համբարձումյան
Ցավակցում եմ Մ. Համբարչյանի և Ս. Կևորկովի ընտանիքի անդամներին, հարազատներին. Դավիթ Համբարձումյան

Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Խորը ցավով տեղեկացանք ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների և երեք վիրավորների մասին։

Դժբախտ պատահարի պատճառով զոհվել են Մասիս համայնքի Դաշտավան գյուղի բնակիչ Մուշեղ Համբարչյանը և Դարբնիկ գյուղի բնակիչ Սերգեյ Կևորկովը։

Ցավակցում եմ Մ. Համբարչյանի և Ս. Կևորկովի ընտանիքի անդամներին, հարազատներին։ Ուժ ու տոկունություն Ձեզ։

Վշտակցում եմ նաև բոլոր զոհվածների ընտանիքների անդամներին, հարազատներին։

Շուտափույթ ապաքինում վիրավորներին։

Փառք ու խոնարհում»։

                      

 

Լրահոս

Դիտել ավելին