Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Էստոնիայի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

18 Հունվար, 2023 13:49
Հայաստանի և Էստոնիայի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ղեկավարած պատվիրակության կազմում հունվարի 15-ից 17-ը աշխատանքային այցով գտնվել է Էստոնիայի Հանրապետությունում։

Այցի շրջանակում նախարար Խաչատրյանը հունվարի 17- ին Տալլինում հանդիպում է ունեցել Էստոնիայի Հանրապետության ձեռնարկատիրական գործունեության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Քրիստիան Յարվանի հետ, քննարկել երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտում գործակցության հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպման ընթացքում նախարարները ստորագրել են՝ «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Էստոնիայի Հանրապետության տնտեսական հարցերի և հաղորդակցության նախարարության միջև նորագույն տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

 

Լրահոս

Դիտել ավելին