Լիբանանահայ մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկագիտության ոլորտի նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը, թվիթերյան միկրոբլոգում անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակմանը, գրել է, որ դրա արգելափակման առնչությամբ հարկավոր է գործողություններ ձեռնարկել:
«Հարկավոր է, որ միջազգային հանրությունն ուշադրություն դարձնի հայերի դեմ Ադրբեջանի կառավարության անմարդկային գործողություններին: Շատերն են քննադատել շրջափակումը, սակայն հարկավոր է գործողություններ ձեռնարկել»,-գրել է Փաթափությանն՝ իր գրառմանը կցելով CNN-ի հրապարակած հոդվածը Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում առաջացած ծանր իրավիճակի մասին:
We need the international community to pay attention to Azerbaijani government’s inhumane actions against Armenians. Many have condemned the blockade but action is needed. @MikeLevin @RepAdamSchiff https://t.co/DkP0ZzqbcM
— Ardem Patapoutian (@ardemp) January 15, 2023