Կարևոր իրադարձություններ

Վիլնյուսի 5 հասցեում կասկածելի պայթուցիկ սարք է հայտնաբերվել

13 Հունվար, 2023 23:31
Վիլնյուսի 5 հասցեում կասկածելի պայթուցիկ սարք է հայտնաբերվել

Հունվարի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վիլնյուսի 5 հասցեում գործող «Տերև» սուպերմարկետի հարևանությամբ գտնվող փոքրիկ կրպակի դիմաց կասկածելի պայթուցիկ կա։

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում պարեկները, որպեսզի քաղաքացիները չմոտենան կասկածալի իրին։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության սակրավորները, ովքեր վնասազերծեցին կասկածելի իրն ու այս պահին սպասում են, մինչև ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին