«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«ՀՀ քննչական կոմիտեն 2023 թվականին դառնալու է հանրապետության ամենաշատ գործեր քննող նախաքննական մարմինը: Բանն այն է, որ 2023 թվականի տարեսկզբից ՀՀ բոլոր օլիգարխները հայտնվելու են ՀՀ քննչական կոմիտեի տեսադաշտում:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023թ․ հունվարի 1-ից տնտեսական հանցագործություններով նախաքննության գործառույթը ՀՀ պետեկամուտների կոմիտեից փոխանցվում է ՀՀ քննչական կոմիտեին, եւ ՀՀ ՊԵԿ-ն այլեւս չի հանդիսանալու նախաքննություն իրականացնող մարմին։ Համապատասխան իրավական ակտերի հիման վրա կատարված սույն փոփոխության արդյունքում ՀՀ ՊԵԿ քննչական մարմնի 55 հաստիքները 2023թ․ հունվարի 1-ից փոխանցվում են ՀՀ ՔԿ-ին։
Նկատենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանն իր պաշտոնավարման տարիներին ամեն ինչ անում էր, որ ՊԵԿ քննչական վարչությունը անջատվեր ՊԵԿ-ից եւ միանար կոմիտեին, սակայն ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը հաղթեց եւ օլիգարխներին իր մահակի տակ պահելու համար չտվեց նախաքննության իրավունքը ուրիշի»:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: