Կարևոր իրադարձություններ

Ջրվեժում բախվել է երեք մեքենա. կա արգելափակված քաղաքացի

12 Հունվար, 2023 22:19
Ջրվեժում բախվել է երեք մեքենա. կա արգելափակված քաղաքացի

Հունվարի 12-ին, ժամը 20:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղում՝ «Փարիզյան սուրճ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երեք ավտոմեքենաներ. կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

 

Լրահոս

Դիտել ավելին