Համաձայն Numbeo առցանց պորտալի վերլուծության՝ 417 քաղաքների շարքում Երևանն ընդգրկվել է ամենաանվտանգ 20 քաղաքների ցանկում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հրապարակումից:
Ուշագրավ է, որ ըստ վերլուծության՝ Հայաստանն ամենաանվտանգ երկիրն է տարածաշրջանում։
Այս ցուցանիշը կարևոր է նաև մեր երկրի զբոսաշրջային գրավչության տեսանկյունից։
Առաջին երեք հորիզոնականում են ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբին, Կատարի մայրաքաղաք Դոհան և Թայվանի մայրաքաղաք Թայպեյը։