Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    418
    434

  • RUB

    5,36
    5,76

Կարևոր իրադարձություններ

ԱԺ խորհուրդը «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորի լիազորություները դադարեցնելու հարցով կդիմի ՍԴ

11 Հունվար, 2023 23:35
ԱԺ խորհուրդը «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորի լիազորություները դադարեցնելու հարցով կդիմի ՍԴ

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով նախատեսում է դիմել Սահմանադրական դատարան: Ազգային ժողովի կայքում հրապարակվել են ՀՀ ԱԺ խորհրդի համապատասխան որոշումների նախագծերը, որոնք նախատեսվում է ընդունել հունվարի 13-ին:

Ըստ հայտարարության՝ Ազգային ժողովի խորհուրդը նախատեսում է դիմել Սահմանադրական դատարան՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Աննա Գրիգորյանի, Արմեն Ռուստամյանի, Սեյրան Օհանյանի, Էլինար Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի, Արգիշտի Գևորգյանի, Գեղամ Մանուկյանի, Քրիստինե Վարդանյանի, Աղվան Վարդանյանի, Ագնեսա Խամոյանի, Անդրանիկ Թևանյանի, Աշոտ Սիմոնյանի, Արմեն Չարչյանի, Ասպրամ Կրպեյանի, Արմենուհի Կյուրեղյանի, Թադևոս Ավետիսյանի, Արթուր Սարգսյանի, Արթուր Խաչատրյանի, Արեգնազ Մանուկյանի, Գեղամ Նազարյանի, Զեմֆիրա Միրզոևայի լիազորությունները դադարեցնելու հարցով։
 

Լրահոս

Դիտել ավելին