ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանն այն մասին, որ այս տարի ՀԱՊԿ զորավարժություններ Հայաստանում չեն կայանա, նշել է, որ Փաշինյանի հայտարարությունը նորություն է և կպարզվի:
«Սա Հայաստանի վարչապետի բավականին նոր հայտարարություն է։ Կարծում եմ, որ ՀԱՊԿ գործընկերները կապի մեջ կլինեն, նրանք կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է Պեսկովը։
Վերջինս հավելել է, որ Հայաստանը Ռուսաստանի մերձավոր դաշնակիցն է, և ամեն դեպքում, երկխոսությունը կշարունակվի։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ Փաշինյանը նպատակահարմար չի համարել, որ Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացվեն։