Կարևոր իրադարձություններ

Լուրերը` իբր Արցախի հանրային հեռուստատեսության աշխատակիցները տարհանվել են, կեղծ են

10 Հունվար, 2023 13:11
Լուրերը` իբր Արցախի հանրային հեռուստատեսության աշխատակիցները տարհանվել են, կեղծ են

Արցախի հանրային հեռուստատեսությունից հայտնում են, որ 2023թ. հուվարի 9-ից սոցցանցերում տարածվում է Արցախի հանրային հեռուստատեսության պաշտոնական բլանկի նմանությամբ փաստաթուղթ՝ հեռուստատեսության տարհանման մասին տեքստով: Դա կեղծիք է՝ ավելի վաղ ԱՀ այլ գերատեսչությունների և կազմակերպությունների անունից տարածած կեղծ փաստաթղթերի օրինակով: Արցախի Հանրային հեռուստառադիոընկերությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը: Դեռ ավելին, շրջափակումից ի վեր հեռուստատեսությունը աշխատում է ավելի խիստ ռեժմով՝ նպատակ ունենալով շրջափակման հետեւանքով ծագած խնդիրներն ավելի օպերատիվ վեր հանել եւ դրանց լուծմանն ուղղված քայլերի մասին ավելի օպերատիվ իրազեկել բնակչությանը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին