Կարևոր իրադարձություններ

Հրապարակում տոնական միջոցառումներն ամփոփվել են հունվարի 6-ին (տեսանյութ)

07 Հունվար, 2023 20:34
Հրապարակում տոնական միջոցառումներն ամփոփվել են հունվարի 6-ին (տեսանյութ)

Ամանորի և Սուրբծննդյան օրերին քաղաքի ամենահյուրառատ անկյունը Հանրապետության հրապարակն էր ու Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակը՝ իր համերգային ծրագրերով ու Սուրբծննդյան տոնավաճառով:Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած տոնական միջոցառումներն ամփոփվեցվին հունվարի 6-ին:

Բեմում քաղաքի խորհրդանիշը դարձած արվեստագետներն էին՝ Ֆորշն ու Ռուբեն Հախվերդյանը՝ քաղաքի, մարդկանց ու Երևանում թևածող հավերժական սիրո նոտաներով:

Երևանցիների ու քաղաքի հյուրերի հետ համերգին ներկա էին քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին