Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    420
    436

  • RUB

    5,38
    5,78

Կարևոր իրադարձություններ

«Ճապկուտ» հանդամասի հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 32 փրկարար (տեսանյութ)

04 Հունվար, 2023 14:23
«Ճապկուտ» հանդամասի հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 32 փրկարար (տեսանյութ)

Հունվարի 4-ին, ժամը 07։40-ին «Ճապկուտ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել  Տավուշի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Անտառամիջյան տարածքում այրվում են չորացած տերևներ, կոճղեր և խոտածածկույթ (մոտ 7 հա):

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 32 փրկարարական ծառայող։

ԱԻՆ-ից հիշեցնում են, որ հունվարի 3-ին, ժամը 10։42-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին հարակից անտառի «Ճապկուտ» կոչվող հանդամասում կան ծխացող օջախներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ մոտ 4 հա անտառամիջյան տարածքում այրվում են չորացած տերևներ, կոճղեր և խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտե­սության» մասնաճյուղի 10 աշխատակից, 15 փրկարարական ծառայող և 1 անօդաչու թռչող սարք։

Հրշեջ-փրկարարների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

 

Լրահոս

Դիտել ավելին