Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    417
    433

  • RUB

    5,3
    5,7

Կարևոր իրադարձություններ

Արաքսիա Սվաջյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար

03 Հունվար, 2023 16:51
Արաքսիա Սվաջյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արաքսիա Սվաջյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արաքսիա Սվաջյանին 2023 թվականի հունվարի 3-ից նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալը մանկավարժական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

Հատուկ մանկավարժի և լոգոպեդի որակավորում ունեցող Արաքսիա Սվաջյանն ակադեմիական միջազգային հարթակներում մասնակցել է սեմինարների, վերապատրաստման դասընթացների, ինչպես նաև ներառական կրթության և հատուկ կարիքներ ունեցող երիտասարդների խնդիրների վերաբերյալ գիտական կոնֆերանսների:

Նա միջազգային հեղինակավոր մի շարք կազմակերպությունների և կենտրոնների փորձագիտական խմբի անդամ է, 60-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ:

2020 թվականից ղեկավարել է ՀՀ ԿԳՄՍՆ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը: 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին