Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    423
    439

  • RUB

    5,44
    5,84

Կարևոր իրադարձություններ

Թոռան կողմից տատի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

03 Հունվար, 2023 13:29
Թոռան կողմից տատի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ  քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է թոռան կողմից տատի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, այդ թվում ՝ շարժառիթը:

Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022 թվականի նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի՝ 2004 թվականի բնակիչը անձնական հարցերի շուրջ վիճաբանել է իր հետ նույն բնակարանում բնակվող 82-ամյա տատի հետ, որի ժամանակ, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ այդ կերպ սպանելով նրան:

Այնուհետև իրականությունը խեղաթյուրելու՝ ինքնասպանության կեղծ պատրանք ստեղծելու նպատակով, տատի դիակը տեղափոխել է ննջասենյակի մահճակալի վրա, իսկ հանցագործության գործիք դանակը դրել դիակի աջ ձեռքի դաստակի մոտ: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննության առնելու։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին