Կարևոր իրադարձություններ

Կոտայքում չեն դադարում Կառավարության սուբվենցիոն ծրագրերով ընթացող շինարարական աշխատանքները. մարզպետ

09 Դեկտեմբեր, 2022 17:00
Հեղինակ՝ Ահարոն Սահակյան
Կոտայքում չեն դադարում Կառավարության սուբվենցիոն ծրագրերով ընթացող շինարարական աշխատանքները. մարզպետ

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի ֆեյսբուքյան գրառում է կատարել.

«Չնայած տարեվերջ է, բայց մարզի համայնքներում չեն դադարում Կառավարության սուբվենցիոն ծրագրերով ընթացող շինարարական աշխատանքները: 

Եթե ամփոփելու լինենք այս տարվա սուբվենցիոն ծրագրերը, ապա պետք է արձանագրենք, որ 2022 թվականին մարզի 10 համայնքի կողմից ունեցել ենք հաստատված 60 ծրագրային հայտ՝ ընդհանուր 12.1 մլրդ դրամ արժեքով:

Այս պահի դրությամբ 60 սուբվենցիոն ծրագրերից՝

8 ծրագիր ավարտված է,

41 ծրագիր ընթացքի մեջ է,

11 ծրագիր մրցութային գործընթացի տարբեր փուլերում է գտնվում:

Եվ այսպես, ավարտված ծրագրերով՝

Ակունք համայնքի Ակունք, Կապուտան, Նոր գյուղ, Կոտայք, Զառ բնակավայրերում կապիտալ ասֆալտապատվել են ներհամայնքային ճանապարհահատվածներ.

Ակունքը ձեռք է բերել նաև վերհան ավտոմեքենա.

Ակունքի Սևաբերդ և Զառ բնակավայրերում բարելավվել են ջրամատակարարման համակարգերը.

Բյուրեղավան համայնքը կրկին սուբվենցիոն ծրագրերով կառուցված քաղաքային պոլիկլինիկայի համար ձեռք է բերել նոր գույք.

Բյուրեղավան քաղաքում արդիականացվել է ոռոգման համակարգը.

Բյուրեղավանի Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերում ասֆալտապատվել և բարեկարգվել են փողոցների, բնակելի շենքերի բակեր.

Ջրվեժ համայնքում կառուցվել է լուսավորության համակարգ.

Նաիրի համայնքի բնակավայրերում արդիականացվել են խմելու ջրի, ինչպես նաև կոյուղու ցանցերը:

Սրանք ավարտված ծրագրերն են:
 
Հաջորդիվ մանրամասն հաշվետվություն կներկայացնենք սուբվենցիոն ծրագրերի ընթացքի, ծրագրերի բյուջեի, պետության և համայնքի մասնաբաժինների վերաբերյալ՝ ըստ առանձին համայնքների»:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին