Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    415,5
    431,5

  • RUB

    5,34
    5,74

Կարևոր իրադարձություններ

Արդեն երևացող փոփոխություններից գալիս է հաջորդ քայլը անելու հաստատակամությունը. Ժաննա Անդրեասյան

08 Դեկտեմբեր, 2022 22:45
Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան
Արդեն երևացող փոփոխություններից գալիս է հաջորդ քայլը անելու հաստատակամությունը. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր ԿԶՆԱԿ-ում կազմակերպված աշխատաժողովի ժամանակ Արտաշես Թորոսյանը Տավուշի մարզում չափորոշիչների փորձարկումից մի կարևոր դիտարկում արեց, որ ուզում եմ կիսել։

Նախորդ ամիսներին ԿԶՆԱԿ-ը մոնիտորինգ էր իրականացնում Տավուշի բոլոր դպրոցներում՝ չափորոշիչների փորձարկման ընթացքն ու միջանկյալ արդյունքները դիտարկելու համար։ Ինչպես գիտեք, նախորդ տարի փորձարկումը սկսեցինք չորս դասարաններում, որոնցից մեկը հինգերորդ դասարանն էր։ Այս երեխաներն արդեն վեցերորդ դասարանցիներ են և երկրորդ տարին է՝ սովորում են նոր չափորոշիչներով։ Թորոսյանն ասում է՝ Տավուշի բոլոր վեցերորդ դասարանցիները կարծես մի ընտանիքից, մի միջավայրից լինեն. աշխույժ, ակտիվ, անկաշկանդ։ Այս երեխաները սկսեցին նոր չափորոշիչներով սովորել տարրական դպրոցից գալով ու հիմնական դպրոցում՝ հինգերորդ դասարանում շարունակեցին տարրական դասարաններին բնորոշ ավելի աշխույժ և ակտիվ սովորելու իրենց փորձառությունը նոր չափորոշիչների տրամաբանության մեջ, որ ենթադրում է երեխաների ակտիվ մասնակցություն, երկխոսություն, նախաձեռնողականություն։ Հիմա այդ ակտիվությունն ու մասնակցայնությունը բերում են արդեն վեցերորդ դասարան։ Ու շարունակելու են դպրոցի բոլոր մյուս տարիներին։

Դժվարությունները շատ են, բայց այսպիսի արդեն երևացող փոփոխություններից գալիս է հաջորդ քայլը անելու հաստատակամությունը»։

 

Լրահոս

Դիտել ավելին