Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են Լոռի-ՊԱԿԱ համագործակցության կարևոր հարցեր

06 Դեկտեմբեր, 2022 22:30
Քննարկվել են Լոռի-ՊԱԿԱ համագործակցության կարևոր հարցեր

Լոռու մարզի պատվիրակությունը` մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի գլխավորությամբ, եռօրյա այցով գտնվում է Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնում։ Պատվիրակությունը մեկնել է Մարսել՝ ռեգիոնալ խորհրդի նախագահ Ռենո Մուզելյեի հրավերով՝ մասնակցելու «Միջերկրականի ապագան» 5-րդ միջոցառմանը։

Միջոցառմանը մասնակցել են պատվիրակություններ՝ ՊԱԿԱ ռեգիոնի հետ համագործակցող բոլոր երկրների վարչական շրջանների ղեկավարների գլխավորությամբ։

❇Բացման պատիվը տրված է եղել Մոնակոյի արքայազն Ալբերտ 2-ին, ով իր խոսքում կարևորել է միջոցառման անցկացման անհրաժեշտությունը մի շարք կարևոր հարցերի քննարկման նպատկով։ ՊԱԿԱ ռեգիոնալ նախագահ Ռենո Մուզելյեն, ողջունելով պատվիրակներին, նշել է, որ կլիմայի փոփոխությունները մինչ 2050 թվականը, բոլոր երկրների համար սոցիալ- տնտեսական մարտահրավերներ են առաջ բերել և անհրաժեշտ է ջանքեր ներդնել՝ համընդհանուր լուծումներ գտնելու համար: Այնուհետ հաջորդել են թեմային առնչվող մի շարք ելույթներ և առանձին քննարկումներ:

Լոռու մարզի պատվիրակությունը Ֆրանսիայում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանի ուղեկցությամբ հանդիպում է ունեցել նաև ՊԱԿԱ ռեգիոնալ խորհրդի նախագահի առաջին տեղակալ Ժան Պիեռ Քոլինի հետ:

Հանդիպման ընթացքում մարզպետի տեղակալը ՊԱԿԱ ռեգիոնալ խորհրդին է հաղորդել մարզպետ Արամ Խաչատրյանի ողջույնի խոսքը՝ շնորհակալություն հայտնելով նաև հրավերի համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լոռի-ՊԱԿԱ համագործակցության կարևոր հարցեր և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տնտեսության զարգացման առաջնային ուղղությունները, որոնց նպատակաուղղված կլինեն հետագա համագործակցային ծրագրերը: Դրանք վերաբերվում են զբոսաշրջությանը, էներգաարդյունավետության ներդրմանը առողջապահության, կրթության ոլորտներում, բնապահպանությանը և այլն։

 

Լրահոս

Դիտել ավելին