Կարևոր իրադարձություններ

Կարգավորում՝ նախատեսված շահերի բախման իրավիճակները կառավարելու համար. պարզաբանում

06 Դեկտեմբեր, 2022 17:42
Հեղինակ՝ Մարիամ Մելքումյան
Կարգավորում՝ նախատեսված շահերի բախման իրավիճակները կառավարելու համար. պարզաբանում
Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 
 
«Հարգելի՛ գործընկերներ,
այսօր Ազգային ժողովում Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը առավելապես Հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումների և շահերի բախման իրավիճակները կառավարելու վերաբերյալ է:
Տարընթերցումներից խուսափելու համար ցանկանում ենք տեղեկացնել, պաշտոնյաները պետք է միջոցներ ձեռնարկեն, որ իրենց ընտանիքի անդամները և իրենց հետ փոխկապակցված այլ անձինք (այս օրենքի իմաստով՝ փոխկապակցված անձինք են պաշտոն զբաղեցնող անձի ամուսինը, պաշտոն զբաղեցնող անձի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը) չընդունեն նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն չհայտնեն, եթե առկա է հնարավոր կամ իրական կապ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման և ստացված նվերի միջեւ: Եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը ստացել է նվեր, որը ողջամտորեն կարող է ընկալվել որպես իր պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման կապակցությամբ տրված, ապա հանրային ծառայողը սահմանված կարգով անմիջապես, սակայն ոչ ուշ քան հնգօրյա ժամկետում, հայտնում է տվյալ մարմնի բարեվարքության հարցերով կազմակերպչին:
 
 
Միաժամանակ, կարգավորում է նախատեսված նաև շահերի բախման իրավիճակները կառավարելու համար։ Շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահերն ազդում են կամ կարող են ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա։ Այս համատեքստում մասնավոր շահը ներառում է որևէ արտոնություն իրեն կամ իրեն փոխկապակցված անձանց, ինչպես նաև այն անձանց կամ կազմակերպություններին, որոնց հետ ինքը կամ իր հետ փոխկապակցված անձն ունի գործարար, քաղաքական կամ այլ գործնական կամ անձնական հարաբերություններ։ Այս դեպքում փոխկապակցված անձանց մասով առաջին խումբ անձանց շրջանակը համապատասխանեցվել է նվերների սահմանափակման համար նախատեսված անձանց շրջանակին, բայց դրան զուգահեռ պահպանվել են պաշտոնայի հետ կապված այլ անձինք, որոնք ևս դիտարկվելու են շահերի բախման համատեքստում։
Ընդ որում՝ այդ դեպքում շրջանակը շատ ավելի լայն է»:

 

Լրահոս

Դիտել ավելին