Կարևոր իրադարձություններ

Պուտինը ԼԳԲՏ քարոզչությունն ամբողջությամբ արգելելու մասին օրենք է ստորագրել

06 Դեկտեմբեր, 2022 11:12
Պուտինը ԼԳԲՏ քարոզչությունն ամբողջությամբ արգելելու մասին օրենք է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ԼԳԲՏ քարոզչության արգելքի մասին օրենքը:Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նոր փաստաթուղթը մեծ տուգանք է նախատեսում լրատվամիջոցներով, ինտերնետում, գեղարվեստական ստեղծագործություններում և գովազդում ԼԳԲՏ քարոզչության համար:

Նման օրենք 2013 թվականից արդեն գործում էր անչափահասների շրջանում քարոզչության մասով, այժմ արգելքը տարածվում է բոլորի վրա:

Պուտինը նաև օրենք է ստորագրել, որով խոշոր տուգանքներ են սահմանվել ԼԳԲՏ քարոզչության, մանկապղծության և սեռափոխության համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին