Կարևոր իրադարձություններ

Նոր մանրամասներ՝ Ջրաբերի տարածքում ինքնաթիռի կործանումից

01 Դեկտեմբեր, 2022 16:24
Նոր մանրամասներ՝ Ջրաբերի տարածքում ինքնաթիռի կործանումից

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է՝ այսօր՝ տեղական ժամանակով 13:11-ին, Երևան-Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է:

Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում կործանված:

Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են: Դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում։

 

Լրահոս

Դիտել ավելին