Կարևոր իրադարձություններ

Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման հայկական կողմի մոտեցումները (տեսանյութ)

01 Դեկտեմբեր, 2022 16:16
Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման հայկական կողմի մոտեցումները (տեսանյութ)

Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը լեհական Լոձ քաղաքում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Լիվիա Լոյի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, մտքեր փոխանակել միջազգային հարթակներում հաստատված արդյունավետ փոխգործակցության շուրջ:

Զրուցակցիների ուշադրության կենտրոնում են եղել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցեր:

Արարատ Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները՝ ընդգծելով Ադրբեջանի շարունակական սադրիչ գործողությունների ու ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ իրականացվող ագրեսիաների անընդունելիությունը:

Հայկական կողմն շեշտել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման և հումանիտար խնդիրների հասցեագրման հրամայականը:

Երկուստեք կարևորվել է հրադադարի ռեժիմի խստորեն պահպանման անհրաժեշտությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին