Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են թվային շուկաներում մրցակցության խնդիրները

01 Դեկտեմբեր, 2022 16:05
Քննարկվել են թվային շուկաներում մրցակցության խնդիրները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի մրցակցային մարմնի ղեկավար Բենուա Կյուրեի հետ։

Հանդիպման ընթացքում երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել թվային շուկաներում մրցակցության խնդիրներին, մրցակցության ոլորտում շահերի պաշտպանությանը և հակամենաշնորհային կոմպլաենսի ներդրմանը, ինչպես նաև միջազգային տարբեր ծրագրերի շրջանակում հետագա համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի:

Իր խոսքում ՄՊՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի պաշտոնակցին ջերմ ընդունելության համար՝ վստահություն հայտնելով, որ երկու գերատեսչությունների միջև գործընկերությունը, որը մեկնարկել է դեռևս 2012 թվականին կնքված փոխըմբռնման հուշագրով, կշարունակի նոր թափով ընդլայնվել և զարգանալ:

 

Լրահոս

Դիտել ավելին