Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ չի կայանում «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքի գործարքը. «Փաստ»

01 Դեկտեմբեր, 2022 08:19
Ինչո՞ւ չի կայանում «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքի գործարքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վերջին շրջանում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանի հեռահաղորդակցության օպերատորներից «Վիվա-ՄՏՍ»-ը հանվել է վաճառքի: Ավելին, նշվում են նաև հնարավոր մի քանի գնորդների անունները: Գործընթացը, սակայն, այդպես էլ չի կայանում:

«Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում «Վիվա-ՄՏՍ»-ի գնմամբ հետաքրքրված են արտերկրյա մի շարք գործարարներ, որոնք փորձել են ձեռք բերել կազմակերպությունը, սակայն հայկական կողմը վիժեցնում է այդ գործընթացը:
 
Ի դեպ, կան տեղեկություններ, որ «Վիվա-ՄՏՍ»-ի նկատմամբ հետաքրքրություններ ունի նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: 

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին