Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    416,5
    432,5

  • RUB

    5,38
    5,78

Կարևոր իրադարձություններ

Գյումրու ավագանու կողմից 2 մլն դրամ կհատկացվի Սպիվակովի համերգի 200 տոմս ձեռք բերելու համար

28 Նոյեմբեր, 2022 13:45
Գյումրու ավագանու կողմից 2 մլն դրամ կհատկացվի Սպիվակովի համերգի 200 տոմս ձեռք բերելու համար

 Գյումրու համայնքապետի խորհրդական Լենա Ջիլավյանն այսօրվա ավագանու նիստում հայտնեց, որ ավագանու հաստատմանն է ներկայացնում 2 մլն դրամի հատկացմամբ 200 տոմս ձեռք բերելու որոշումը:

«Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է»․ այս խորագրով վաղը Գյումրու Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում մեծ համերգ կկայանա։ 

Այս առիթով «Արվեստ 23» ՀԿ տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը դիմել է Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանին՝ համայնքի կողմից տոմսեր ձեռք բերելու խնդրանքով։

«Մենք կգնենք այդ տոմսերը և կտրամադրենք արվեստի, երաժշտական դպրոցների՝ բարձր առաջադիմություն ունեցող սովորողներին և կազմակերպված ուսուցիչներին, որ կարողանան ներկա լինեն այդ յուրահատուկ ու կարևոր համերգին»,- ասաց Ջիլավյանը։

«Խնամի, ծանոթ բարեկամ սկզբունքը բացառենք, և, իրոք, այս տոմսերը հասնեն նրանց, որոնց իսկապես պետք է, նաև խիստ անհրաժեշտ է այս համերգի մասնակցությունը»,- ի հավելումն, ասաց  Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Բաղդասարյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին