Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407,5
    425,5

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

Երբ կհրավիրվի Արցախ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը. «Հրապարակ»

25 Նոյեմբեր, 2022 09:16
Երբ կհրավիրվի Արցախ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այս տարվա օգոստոսի 26-ին խորհրդակցություն էր հրավիրել՝ խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ, եւ հայտարարել սեպտեմբերի 2-րդ կեսին Արցախի եւ Հայաստանի միջեւ միջխորհրդարանական նիստ գումարելու մասին։ Սեպտեմբերն անցավ, հոկտեմբերը՝ նույնպես, սակայն միջխորհրդարանական նիստ այդպես էլ չի գումարվում, որի մասին, ի դեպ, ԱՀ խորհրդարանին խոստացել են հայաստանյան գործընկերները։

Մենք տեղեկացանք, որ սեպտեմբերի 13-ի պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի օրենսդիրներն Արցախի գործընկերներին առաջարկել են պայմանավորվածությունը հետաձգել եւ նիստը հրավիրել ավելի ուշ, սակայն մինչ օրս տեղից չեն շարժվում։ Հիշեցնենք, որ պատերազմից հետո Արցախ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովը չի գործում, որքան էլ ընդդիմությունն ու արցախցիները ջանքեր գործադրեցին, որ այն ձեւավորվի»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին