Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    400,5
    418,5

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Էկոնոմիկայի փոխնախարարը կգործուղվի Ժնև

24 Նոյեմբեր, 2022 22:56
Էկոնոմիկայի փոխնախարարը կգործուղվի Ժնև

Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը կգործուղվի Ժնև։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Որոշման մեջ ասվում է․

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

  1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանին 2022 թվականի նոյեմբերի 29-ից մինչեւ դեկտեմբերի 3-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնեւ)՝ Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի` պետություն-մասնավոր գործընկերության հարցերով աշխատանքային խմբի 6-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
  2. Անի Իսպիրյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
  3. Ընդունել ի գիտություն, որ Անի Իսպիրյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման ճանապարհածախսը եւ օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին»։
 

Լրահոս

Դիտել ավելին