Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետը կարևորել է վիճակագրության դերակատարումը երկրի կայուն զարգացման տեսանկյունից

24 Նոյեմբեր, 2022 19:37
Փոխվարչապետը կարևորել է վիճակագրության դերակատարումը երկրի կայուն զարգացման տեսանկյունից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՊՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Կոնստատնին Լայկամին: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը և Ռուսաստանի Դաշնության պետական վիճակագրության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Գալկինը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Փոխվարչապետը ողջունել է հյուրերին՝ կարևորելով վիճակագրության դերակատարումը երկրի կայուն զարգացման, ինչպես նաև առանցքային բարեփոխումների իրականացման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է ինչպես ԱՊՀ շրջանակներում, այնպես էլ երկկողմ ձևաչափում վիճակագրության ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը, ինչպես նաև տվյալ ոլորտում նորարարությունների ներդրման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել թվային փոխակերպման օրակարգի և վիճակագրական տվյալների հավաքագրման և մշակման մեթոդաբանության ներդաշնակեցման հարցերի շուրջ: 

 

Լրահոս

Դիտել ավելին