Կարևոր իրադարձություններ

Կարգելվի բոլոր տեսակի հրավառությունների վաճառքը քաղաքացիներին. Սիսակ Գաբրիելյան

23 Նոյեմբեր, 2022 16:34
Հեղինակ՝ Սիսակ Գաբրիելյան
Կարգելվի բոլոր տեսակի հրավառությունների վաճառքը քաղաքացիներին. Սիսակ Գաբրիելյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել.

«Կարգելվի բոլոր տեսակի հրավառությունների վաճառքը քաղաքացիներին

Հրավառություններ կիրականացվեն բացառապես տոնական և հատուկ նշանակության միջոցառումներին՝ համայնքի ղեկավարի կամ կառավարության թույլտվությամբ, ՄԻԱՅՆ համայնքի կողմից թույլատրված վայրերում:

Հրավառությունների կիրառությունը, ներկրումը և վաճառքը կթույլատրվի բացառապես լիցենզավորված կազմակերպություններին:

Քաղաքացիներին կթույլատրվի գնել միայն կենցաղային տեսակի հրավառություն (բենգալյան կրակ, տորթի վրա դրվող փոքր հրավառություն եւ այլն):

Շուրջ երկու տարի առաջ Tigran Avinyan -ի հետ մշակած օրենքի նախագիծը, Արտակարգ իրավիճակների նախարարության հետ որոշակի լրամշակելուց հետո այսօր դրեցի շրջանառության մեջ:

Երևանի փոխքաղաքապետը երեկ ավագանու նիստում ներկայացրեց ՏԻՄ որոշումը, որով սահմանվեցին Երևանի այն վայրերը, որտեղ հնարավոր կլինի տոնական և հատուկ նշակության օրերին իրականացնել հրավառություն( Հանրապետության Հրապարակ, Ազատության Հրապարակ)

Հ.Գ. Օրենքի նախագիծը Խորհրդարանում հավանության արժանանալու դեպքում նոր կարգը կգործի 2023թ հունիսից»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին