Կարևոր իրադարձություններ

Սուրբծննդյան տոնավաճառի կրպակների վարձակալությունն աճուրդով է. քաղաքապետարան

21 Նոյեմբեր, 2022 23:04
Սուրբծննդյան տոնավաճառի կրպակների վարձակալությունն աճուրդով է. քաղաքապետարան

Սուրբծննդյան տոնավաճառի կրպակների վարձակալությունն աճուրդով է. հայտերի վերջնաժամկետը նոյեմբերի 29-ը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Երևանի 2750-ամյակի այգում Ամանորի և սուրբծննդյան տոնական միջոցառումների շարքում իր հյուրընկալ դռները կբացի «Christmas market» տոնավաճառը: 42 տնակ-կրպակները վարձակալելու համար Երևանի քաղաքապետարանը հայտարարում է աճուրդ։

Տնակները տրամադրվում են 33 օրով՝ դեկտեմբերի 5-ից հունվարի 6-ը։

Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև նոյեմբերի 29-ը, ժամը 14:00-ն: Աճուրդը կկայանա նոյեմբերի 29-ին։

Մանրամասների համար դիմել Երևանի քաղաքապետարան կամ զանգահարել 011 514 206 հեռախոսահամարով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին