Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    415,5
    431,5

  • RUB

    5,34
    5,74

Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ ԽՎ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում են նաև Անդրանիկ Քոչարյանը և Վահագն Ալեքսանյանը (լուսանկարներ)

21 Նոյեմբեր, 2022 16:40
ՆԱՏՕ ԽՎ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում են նաև Անդրանիկ Քոչարյանը և Վահագն Ալեքսանյանը (լուսանկարներ)

Սույն թվականի նոյեմբերի 18-21 Մադրիդում ընթանում են ՆԱՏՕ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքները: ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ նույնպես մասնակցում է խորհրդարանական վեհաժողովի 68-րդ ամենամյա նստաշրջանին:

Պարոն Քոչարյանը և պատվիրակության անդամ` պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մասնակցում են Տնտեսական և անվտանգության հարցերի, Քաղաքական, Գիտության և տեխնոլոգիայի, Ժողովրդավարության և անվտանգության, ինչպես նաև Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստերին: Նշված հանձնաժողովների նիստերին այս անգամ մասնակցում է նաև «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը:

ՆԱՏՕ ԽՎ-ի նիստերին ՀՀ ԱԺ պատվիրակության հետ մասնակցում են նաև Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը և Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի տեղակալ Արթուր Հակոբյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին