Կարևոր իրադարձություններ

Հուշարձանների վրա պարսկերեն գրություններ արած տղամարդիկ հայտնաբերվել են

21 Նոյեմբեր, 2022 10:35
Հուշարձանների վրա պարսկերեն գրություններ արած տղամարդիկ հայտնաբերվել են

Նոյեմբերի 15-ին, ժամը 20.07-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք Գարեգին Նժդեհի հուշարձանին արաբերեն գրություններ են գրել: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ Խաչքարերի պուրակի Գարեգին Նժդեհի արձանի և Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող արգենտինացի գեներալ Մանուել Բելգրանոյի արձանի տապանաքարերին պարսկերեն բառեր են գրված:

Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել են 29-ամյա և 39-ամյա երկու տղամարդ:

Նոյեմբերի 18-ին Ջուլհակյան փողոցում նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության

Կենտրոնական բաժին:

Կատարվում է նախաքննություն:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին