Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Հրազդանում

18 Նոյեմբեր, 2022 23:19
Հրդեհ է բռնկվել Հրազդանում

Նոյեմբերի 18-ին, ժամը 15:31-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասի մոտակա սարում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։50-ին, մարվել՝ 18։10-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին