Կարևոր իրադարձություններ

Ֆինանսների նախարարության պատվիրակությունը կմասնակցի «Clearstream Banking Luxembourg»-ի քննարկումներին

18 Նոյեմբեր, 2022 21:28
Ֆինանսների նախարարության պատվիրակությունը կմասնակցի «Clearstream Banking Luxembourg»-ի քննարկումներին

Հ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետ Սամվել Խանվելյանը Լոնդոնում կմասնակցեն «Clearstream Banking Luxembourg» արժեթղթերի միջազգային պահառուի աջակցությամբ կազմակերպվող մի շարք աշխատանքային քննարկումների։ ՀՀ վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը, նրանց գործուղելու վերաբերյալ որոշում է ստորագրել։ Որոշման մեջ ասվում է․

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետ Սամվել Խանվելյանին 2022 թվականի դեկտեմբերի 6-9-ը գործուղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)՝ «Clearstream Banking Luxembourg» արժեթղթերի միջազգային պահառուի աջակցությամբ կազմակերպվող մի շարք աշխատանքային քննարկումների մասնակցելու նպատակով»։

 

Լրահոս

Դիտել ավելին