Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    405,5
    423,5

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Միքայել Արզումանյանի գործով հարցաքննվել է ՊԲ նախկին հրամանատարը. ինչ փուլում է գործը. «Ժողովուրդ»

18 Նոյեմբեր, 2022 08:52
Միքայել Արզումանյանի գործով հարցաքննվել է ՊԲ նախկին հրամանատարը. ինչ փուլում է գործը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով հարցաքննվել է ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը: Մենք փորձեցինք անձամբ նրանից պարզել իրականությունը, սակայն մեր փորձերն անցան ապարդյուն: Նշենք, որ Միքայել Արզումանյանի գործով առերեսումների գործընթացը շարունակվում է: Նախաքննական մարմինը Արցախի պաշտպանական բանակի հրամանատարների եւ այլ անձանց է հրավիրում հարցաքննության, առերեսում ՊԲ նախկին հրամանատարի հետ:

Նկատենք, որ սովորաբար առերեսումներ են իրականացվում այն ժամանակ, երբ քրեական վարույթով հակասություններ են առաջանում գործով անցնող անձանց ցուցմունքներում: Դա է պատճառը, որ քննիչը Միքայել Արզումանյանին եւ գործով անցնող այլ անձանց նստեցրել է դեմ-դիմաց եւ կոնկրետ հարցադրումներ արել:
Նկատենք, որ Արզումանյանը կալանավորվել էր սեպտեմբերի 1-ին եւ մինչ օրս գտնվում է կալանքի տակ:

Ի դեպ, գրել էինք, որ մինչեւ նրան մեղադրանք առաջադրելը վկայի կարգավիճակով հարցաքննվել են նաեւ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հաստատել էր տեղեկությունը: Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին