Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407,5
    425,5

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

Առկա վթարային շենքերի տեղերում այլ շենքեր կկառուցվեն՝ ընթացքում լուծելով բնակիչների հարցերը. Ավինյան

17 Նոյեմբեր, 2022 12:01
Առկա վթարային շենքերի տեղերում այլ շենքեր կկառուցվեն՝ ընթացքում լուծելով բնակիչների հարցերը. Ավինյան

Կառավարության այսօրվա նիստում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իր խոսքում հայտնեց, որ այսօր տրվել են վթարային շենքերի խնդրի լուծման ծրագրի մեկնարկը։

«Խոշոր կառուցապատողներին առաջարկում ենք ներգրավվել այս գործընթացին։

Առկա վթարային շենքերի տեղերում այլ շենքեր կկառուցվեն` ընթացքում լուծելով բնակիչների հարցերը վարձակալության, այնուհետև բնակարան տրամադրելու հետ կապված»,-ասաց Ավինյանը:

«4-րդ կարգի վթարային շենքերում մարդիկ են ապրում, և սա մեծ սպառնալիք է բոլորիս համար։ Աստված չանի, մի դեպք լինի, բոլորը կասեն` ո՞ւր էր կառավարությունը։ Այս հարցերը պիտի արագ լուծվեն։ Պետք է ամեն ինչ արվի, որ քաղաքացիների իրավունքները լիարժեք պահպանվեն, նրանք ստանան նորակառույց շենքում բնակարան, համարժեք բնակմակերեսով։ Դրական մթնոլորտ է պետք ստեղծել այս ծրագրի շուրջ»,-ի պատասխան Ավինյանի, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին