Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    406
    424

  • RUB

    6,08
    6,58

Կարևոր իրադարձություններ

Սյունիքում արվող աշխատանքներ աննախադեպ են. Գնել Սանոսյան

16 Նոյեմբեր, 2022 18:42
Սյունիքում արվող աշխատանքներ աննախադեպ են. Գնել Սանոսյան

Այս պահին արդեն մոտ 520 կմ ասֆալտապատված ճանապարհ կա։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով 2022 թվականի սկզբին 500 կմ ճանապարհ նորոգելու քաղաքական խոստման գերակատարմանը:

«Իրականում այդ քաղաքական խոստումը կատարելը տարեցտարի բարդանում է նրանով, որ տարեցտարի ավելի շատ գործ ենք ունենում հիմնանորոգվող ճանապարհների և նաև հատկապես Սյունիքում նոր կառուցվող ճանապարհների հետ: Այդ ճանապարհների պարագայում շատ ավելի խնդիրների ենք բախվում, քան միջին նորոգման կամ տեղական ճանապարհների պարագայում»,- ասել է Սանոսյանը:

Նրա խոսքով՝ այս պահին արդեն մոտ 520 կմ ասֆալտապատված ճանապարհ կա, 40 կմ-ից ավելի՝ խճապատված ճանապարհներ, որոնք նույնպես պատրաստ են շահագործման:

520 կմ-ից մոտ 250 կիլոմետրը միջպետական ճանապարհներ են, մոտ 160 կիլոմետրը՝ հանրապետական, և մոտ 100 կիլոմետրը տեղական նշանակության ճանապարհներ են:

Սանոսյանը նաև նշել է, որ Սյունիքում կառուցվել կամ կառուցվում է մոտ 230 կմ ճանապարհ, ինչն աննախադեպ է և՛ կիլոմետրերի, և՛ գումարային առումով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին