Կարևոր իրադարձություններ

Առողջության առաջնային պահպանման օղակում շաքարային դիաբետով պացիենտների բուժումն անվճար է

14 Նոյեմբեր, 2022 13:31
Առողջության առաջնային պահպանման օղակում շաքարային դիաբետով պացիենտների բուժումն անվճար է

Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: 

Մեր երկրում առողջության առաջնային պահպանման օղակում շաքարային դիաբետով պացիենտների բուժումը և լաբորատոր-գործիքային հետազոտություններն անվճար են բոլորի համար:

Դիաբետի բուժման անհրաժեշտ դեղերը ևս ապահովում է պետությունը:

Առողջ սնունդը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, մարմնի քաշի վերահսկումը և չծխելը կարող են կրճատել դիաբետի առաջացման ռիսկը՝ համոզված են մասնագետները:

Դեղորայքային հասանելիությունը, բուժման որակի ապահովումը, բժշկի և պացիենտի համատեղ վերահսկումը կբարելավեն վերջինիս կյանքի որակը և կնվազեցնեն բարդությունների առաջացման հավանականությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին