Կարևոր իրադարձություններ

Ալիևի ռեժիմի ցեղասպան նպատակը ակնհայտ է. Բեգլարյան

13 Նոյեմբեր, 2022 19:51
Ալիևի ռեժիմի ցեղասպան նպատակը ակնհայտ է. Բեգլարյան

Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը թվիթերյան գրառում է կատարել է՝ անդրադառանալով Խրամորթի դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ արձակված կրակոցների դեպքին։

«Յուրաքանչյուրը, ով հավատում է Ադրբեջանում Ալիևի ռեժիմի «խաղաղ» խոստումներին, պետք է նկատի ունենա, որ նրանց հայատյաց-ֆաշիստական քաղաքականությունը շարունակական է և տասնամյակներ են պահանջվում այն ադրբեջանական հասարակությունից արմատախիլ անելու համար, նույնիսկ եթե քաղաքական կամք լինի։

Ցեղասպան նպատակն ակնհայտ է»,- եզրափակել է նա՝ տարածելով Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրառումը՝ երեկ ադրբեջանական զինուժի կողմից արձակած Խրամորթ գյուղի ուղղությամբ կրակոցների վերաբերյալ։

 
 

Լրահոս

Դիտել ավելին