Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    405
    423

  • RUB

    6,16
    6,66

Կարևոր իրադարձություններ

ՄԻՊ-ը «Երևանի մանկան տուն» այցի ընթացքում մի շարք հիմնախնդիրներ է արձանագրել

09 Նոյեմբեր, 2022 10:00
ՄԻՊ-ը «Երևանի մանկան տուն» այցի ընթացքում մի շարք հիմնախնդիրներ է արձանագրել

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել «Երևանի մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Հատուկ ուսումնասիրվել են երեխաների սոցիալական ներառման, ընտանիքների և հարազատների հետ հաղորդակցության, երեխայի լավագույն շահի երաշխավորման հետ կապված հարցերը:

Այցի ընթացքում արձանագրվել են մի շարք հիմնախնդիրներ`

արձանագրվել են դեպքեր, երբ նույն ընտանիքի երեխաներից մեկի խնամքը կազմակերպվում է խնամատար ընտանիքում, իսկ մյուսինը՝ հաստատությունում, սակայն նրանց համար տեսակցություններ չեն կազմակերպվել: Արձանագրվել են նաև դեպքեր, երբ հաստատության տարբեր տարիքային խմբերում խնամվում են քույր-եղբայր կամ ազգական երեխաներ, սակայն բավարար աշխատանքներ չեն իրականացվում նրանց ազգակցական կապի պահպանման ուղղությամբ, 

հագուստը, այդ թվում՝ ներքնազգեստն անհատականացված չէ, ինչի պատճառով բացառված չէ, որ դրանք լվանալուց հետո նույն հագուստը կամ ներքնազգեստը կարող են կրել տարբեր երեխաներ,

որոշ խմբասենյակներում սպասքի, օրինակ, բաժակների, այդ թվում՝ ծծակով շշերի անհատականացումն անընթեռնելի է եղել, ինչը պատճառաբանվել է նրանով, որ ախտահանող լուծույթի պատճառով գրառումները մաքրվում են,

որոշ խմբասենյակներում սպասքի ախտահանման համար նախատեսված լուծույթով տարաները, էլեկտրական սալիկները դրված են եղել հատակին կամ երեխաների համար հասանելի բարձրության վրա, ինչը վտանգավոր է երեխաների անվտանգության տեսանկյունից,

պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ծրագրերի ֆինանսավորման սպառման հետևանքով 2022 թվականի սեպտեմբերից ի վեր հնարավոր չի եղել իրականացնել մի շարք բժշկական հետազոտություններ, օրինակ՝ օրթոպեդիկ, ակնաբուժական ոլորտներում։

Մշտադիտարկման արդյունքներն ամփոփման փուլում են: Արձանագրված այս և այլ խնդիրները լուծումների առաջարկներով կուղարկվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի:

 

Լրահոս

Դիտել ավելին