Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    400,5
    418,5

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ից ով է մասնակցել Արցախի ԱԻ ծառայության հիմնադրման 30-ամյակի միջոցառմանը. «Հրապարակ»

05 Նոյեմբեր, 2022 09:11
ՀՀ-ից ով է մասնակցել Արցախի ԱԻ ծառայության հիմնադրման 30-ամյակի միջոցառմանը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Հոկտեմբերի 30-ին Արցախում նշվեց Արցախի ՆԳ նախարարության արտակագ իրավիճակների ծառայության հիմնադրման 30-ամյակը։ Արցախի ԱԻ պետական ծառայության պաշտոնական կայքում նշված է, որ տոնական միջոցառմանը մասնակցել են «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Հայաստանից»: Հատկապես ովքեր՝ չի ասվում: Մենք տեղեկացանք, որ Հայաստանից այդ միջոցառմանը մասնակցել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, սակայն այդ մասին ոչինչ չեն հաղորդել:

Նոյեմբերի 2-ին ԱԻՆ մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Փամբուխչյանը մասնակցել է Արցախում տեղի ունեցած միջոցառմանը, իսկ հարցին, թե ինչու այդ մասին չեն հաղորդել, պատասխանեց, թե շուտով հայտարարություն կտարածեն։ Նոյեմբերի 4-ի դրությամբ՝ միջոցառումից 5 օր է անցել․ ո՛չ ԱԻՆ-ի ֆեյսբուքյան էջում, ո՛չ պաշտոնական կայքում եւ ո՛չ էլ նախարար Փամբուխչյանի պաշտոնական էջում այդ այցի մասին որեւէ հիշատակում չկա»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին