Կարևոր իրադարձություններ

Շնորհավորում եմ Ռուբեն Վարդանյանին Արցախի Պետնախարարի պաշտոնում նշանակվելու առիթով. Գագիկ Ծառուկյան

04 Նոյեմբեր, 2022 20:15
Հեղինակ՝ Գագիկ Ծառուկյան
Շնորհավորում եմ Ռուբեն Վարդանյանին Արցախի Պետնախարարի պաշտոնում նշանակվելու առիթով. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Շնորհավորում եմ Ռուբեն Վարդանյանին Արցախի Պետնախարարի պաշտոնում նշանակվելու առիթով։Դա առաջին հերթին պատասխանատվության ստանձնում է, անձնուրաց աշխատելու որոշում։

Վստահ եմ՝ ռուսական խաղաղապահների կայուն ներկայության շնորհիվ Արցախի անվտանգության երկարաժամկետ ապահովումը հնարավորություն կստեղծի Արցախի զարգացման համար։

Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ օգտակար լինելու խաղաղ Արցախի վերականգնմանը, Արցախի զարգացման, հումանիտար և այլ ծրագրերի իրականացմանը՝ ի շահ աշխարհի հայության և մեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման»։

 

Լրահոս

Դիտել ավելին